Հայաստանում կայանալիք հանրաքվեի հետ կապված ոգեւորություն չկա, քաղաքացիները դեռ չգիտեն, թե ինչու պետք է այսպես, այլ ոչ թե այլ կերպ քվեարկեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նրա խոսքով՝ կողմերը չեն պարզաբանում, թե ինչու ժողովուրդը պետք է քվեարկի իրենց համար:

«Նման պայմաններում որեւէ օբյեկտիվության մասին խոսք չի կարող լինել: Ժողովուրդն ընտրություն կկատարի էմոցիոնալ ֆոնի վրա՝ վստահելով Նիկոլ Փաշինյանին: Սակայն «ԱՅՈ»-ի կողմը չի պարզաբանում, թե ինչու պետք է փոխարինել Հրայր Թովմասյանին: «Ոչ»-ը, իր հերթին, խոսում է օրենքի խախտմամբ մասին՝ չպարզաբանելով, թե ինչ է տվյալ դեպքում օրենքի խախտումը: Նրանք, ովքեր բոյկոտում են, նույնպես չեն պարզաբանում իրենց դիրքորոշումը»,- նշեց նա:

Սամվել Խուդոյանը որեւէ խնդիր չի տեսնում, որ  Փաշինյանի դստրերը քարոզարշավի ընթացքում ուղեկցում են իրենց հորը:

Նա նշեց, որ աղջկա պահվածքը, որը պատռել եւ վարչապետի ուղղությամբ նետել էր բուկլետը, անընդունելի է՝ հաշվի առնելով մեծերի հանդեպ հարգանքը:

Հիշեցնենք, որ Սահմանադրության մեկ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեն նախատեսված է ապրիլի 5-ին: Իշխանություններն առաջարկել են վաղաժամկետ դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 եւ 9 անդամների լիազորությունները, ներառյալ` դրա նախագահի` նրանց նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներ անվանելով: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ իշխող «Իմ քայլը» դաշինքի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի, հրաժարվել են մասնակցել այդ գործընթացին` այն, մեղմ ասած, իրավականորեն խոցելի անվանելով: Պատասխանը դրական կհամարվի ոչ միայն այն դեպքում, եթե «ԱՅՈ» ասի ընտրողների կեսից ավելին, այլ նաեւ` ընտրողների ցուցակի առնվազն մեկ քառորդի դեպքում, այսինքն` մոտ 650 հազար մարդու: