Համացանցում հայտնվել է մեկ բանանի համար պայքարող քաղցած վայրի կապիկների ծեծկռտուքի ցնցող տեսանյութը։
Սովորաբար կաթնասուններին զբոսաշրջիկներն են կերակրում, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Թաիլանդի կենտրոնում գտնվող Լոպբուրի քաղաքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, դատարկ է։
Եւ երբ կապիկներից մեկը հյութալի բանան է նկատել, նրա վրա հարձակվել է ցեղակիցների ամբոխը՝ փորձելով խլել այն։
Տեսանյութում կարելի է տեսնել բանանի համար պայքարող խելահեղ կապիկներին։











