Մալդիվյան կղզիների կառավարությունը հայտարարել է աշխարհում առաջին առողջարան բացելու մասին՝ զբոսաշրջիկների մեկուսացման համար, որոնք կարող են կորոնավիրուսային ինֆեկցիայի կրող լինել: Ընդամենը 10 օրում 50 բանվորների ուժերով կառուցված հյուրանոցը հայտնվել է մայրաքաղաք Մալեից 24 կմ հյուսիս գտնվող Կաաֆու աթոլի Վալիվարու կոչվող կղզում, փոխանցում է Nat- geo-ն: 

Հաղորդվում է, որ հյուրանոցի կենվորների համար անվճար աշխատելու բուժանձնակազմ, որը ֆինանսավորվելու է պետության հաշվին: Սպասարկումը «կազմակերպվելու է luxury ոճով»՝ երեքանգամյա սնունդով ըստ room service սկզբունքի:  Հյուրանոցն ունի 3О համար՝ օդափոխման եւ օդի մաքրման փակ համակարգով: Համարներից յուրաքանչյուրում կա հեռուստացույց եւ մինի բար: Սակայն գոյություն ունեն նաեւ սահմանափակումներ՝ կարատինում գտնվողներին տեսակցության հնարավորությունը բացառված է:

Երկրի առողջապահության նախարարի հրամանով  «առողջապահության ոլորտում արտակարգ դրություն» է հայտարարվել: Դրա ընթացքում նախարարն իր իրավասությունների շրջանակում կարող է արգելել զանգվածային միջոցառումները, փակել դպրոցները եւ ընդունել այլ որոշումներ՝ ուղղված քաղաքացիների եւ զբոսաշրջիկների անվտանգությանը: