Ես գիտեմ, որ Ապրիլյան պատերազմի հնգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն իսկապես շատ լավ է աշխատում եւ բոլոր հնարավոր մանրամասների մեջ խորանում է այնքան, որքան դա հնարավոր է: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցուեւմ նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան:

«Շատ մանրամասն հանձնաժողովի աշխատանքներից, բնականաբար, տեղյակ չեմ, բայց ընդհանուր գծերով գիտեմ: Կարող եմ հույս հայտնել, որ երբ հանձնաժողովի աշխատանքներն ավարտվեն, ժամկետը սպառվի, ամբողջական տեղեկատվություն հանրությունը կստանա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի նիստին Սերժ Սարգսյանի մասնակցելուն եւ հարցին, թե ինչու չի դիմավորել նրան, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ԱԺ գալուն, ապա  նրանք հանդիպում են անցկացրել մինչեւ ուշ երեկո, հրավերը եղել է հանձնաժողովի կողմից: Վստահ եմ, որ հանձնաժողովը պատշաճ կազմակերպել է եւ դիմավորումը, եւ ճանապարհումը: Ուզում եմ ասել նաեւ, որ մենք կազմակերպել ենք Սերժ Սարգսյանի մուտքը մեքենայով: Գիտեք, որ ԱԺ նախագահի համար առանձին մուտք եւ առանձին միջանցք կա՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել հենց այդ մուտքով ու միջանցքով գնալ: Ինչ անհրաժեշտ է եղել, արվել է»: