ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը վիդեոհայտարարություն է հրապարակել: «Ես ուրախ եմ միանալ Ամերիկայում գտնվող իմ հայ ընկերներին, որոնք հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը»,-նշել է նա:

Փալոնեն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման հարցին: «Մեզնից շատերը երկար տարիներ փորձել են հասնել դրան: Եվ դա մեծ հաջողություն է»,-ասել է նա:

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հակապատկերն է այն բանի, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում: Հայաստանը շուկայական տնտեսության ոլորտում շարժվում է դեպի ժողովրդավարությունը, Թուրքիան հակառակն է անում»,-նշել է նա՝ խոսելով նաեւ Արցախում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունների մասին: Նա նշել է, որ Արցախը ժողովրդավարական եւ ինքնավար հանրապետություն է: