Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան որոշել էր բժշկական դիմակ դնել եւ խճճվել էր: Տեսանյութը հրապարակվել է Sm Ve YouTube ալիքով:

Կադրերում երեւում է, թե ինչպես է հարավաֆրիկացի առաջնորդը նախ պատահաբար դիմակով փակում իր աչքերը, ընդ որում, դիմակի կապիչներն ընկնում են նրա ականջներից: Մի քանի փորձից հետո նախագահը կարողանում է ճիշտ դնել պաշտպանիչ միջոցը:

Դրանից առաջ Ռամաֆոսան հայտարարել էր, որ մարտի 26-ին կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ Հարավային Աֆրիկայում հայտարարված մի շարք կարանտինային միջոցառումներ մայիսի 1-ից կթուլացվեն, հայտնում է «Լենտա»-ն: Ընդ որում, երկրի սահմանները փակ կմնան: Ընդհանուր առմամբ, երկրում ունի գրեթե 4 հազար վարակման դեպք է գրանցվել, 75 մարդ մահացել է: