Հավանաբար մենք գործ ունենք հենց վարչապետ Փաշինյանի «սամասուդ» հասկացության հետ։ Մեկնաբանելով «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ծեծկռտուքը՝ ասել է իրավապաշտպան Արսեն Բաբյանը։

«Հիմնական տեղեկությունը ստացել եմ լրատվամիջոցներից մեկի հետ Ալեն Սիմոնյանի հարցազրույցից։ Այս պարագայում քրեական հետապնդում իրականացնելն Արթուր Դանիելյանի նկատմամբ, ինձ համար գոնե շատ կասկածելի պատճառներ պետք է ունենա, որովհետեւ գիտենք, որ վիրավորանքը Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված արարք է, իսկ դրան ի պատասխան հարվածները Քրեական օրենսգրքով նախատեսված արարք, եւ պետք է նկատեմ, որ հավանաբար մենք գործ ունենք հենց վարչապետ Փաշինյանի «սամասուդ» հասկացության հետ։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը համարել է, որ ինքը կարող է հայհոյանքի պատասխանը «սամասուդի» միջոցով տալ՝ դատարան դիմելու փոխարեն», ասել է Բաբայանը։

Ըստ Բաբայանի՝ պատգամավորներն անձեռնմխելի են․ «նրանց հնարավոր է բերման ենթարկել միայն անմիջապես հանցագործության պահին կամ անմիջապես դրանից հետո»։

«Բայց ամեն դեպքում, եթե հարուցվի քրեական գործ, իսկ իմ տեղեկություններով դեռեւս հարուցված չէ, դրա շրջանակում ձեռք բերված նյութերի եւ ապացույցների հիման վրա կարող են դիմել Ազգային ժողովին՝ Ալեն Սիմոնյանին նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությամբ, եւ Ազգային ժողովում քվեարկության դրական արդյունքներով իրավապահ մանրմինները կարող են իրականացնել քրեական հետապնդում Ալեն Սիմոնյանի նկատմամբ», ասել է Արսեն Բաբայանը։

Ազգային ժողովի փոխնախագահը իրավունք չուներ իրեն թույլ տալ լկտի փողոցայինի պահվածք։ Նույն միջադեպի առնչությամբ հայտարարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Տեղի ունեցածի քաղաքական գնահատականը հիմա մեկն է․ չի կարող երկրորդ կարծիք լինել։ Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը, պետական բարձրաստիճան պաշտոնյան, Ազգային ժողովի փոխնախագահը իրավունք չուներ, չունի եւ ապագայում էլ չի ունենալու իրեն թույլ տալ լկտի փողոցայինի պահվածք դրսում, երբ իրեն նախորդ օրը, ի լուր ողջ Հայաստանի Հանրապետության անվանել են անբարոյականի վաստակ եւ նա որեւէ կերպ չի փորձել իր ինքնասիրությունը հենց այնտեղ պաշտպանել։ Ինձ համար այս դեպքը ունի մեկ նշանակություն․ քաղաքական հակառակորդների նկատմամբ անհանդուրժողականության այնպիսի աստիճան, որը մարդկանց հասցնում է խուլիգանության, լկտիության եւ անելու այնպիսի բաներ, որից հետո նվազագույնը պատիժը լինելու է ոչ համաչափ։ Եւ ես տղամարդկային չեմ համարում, երբ մարդն ունի իր գրպանում անձեռնմխելիության մանդատ, նախորդ օրը իրեն անբարոյականի զավակ են հռչակել Ազգային ժողովում, նա ոչինչ չի արել եւ դրսում հարձակվում է իր քաղաքական հակառակորդի վրա։ Բոլորս գիտենք այդ հայտնի դեպքը, երբ Արթուր Դանիելյանը ծեծել էր Ալեն Սիմոնյանին եւ դրանից հետո նա տղամարդկություն չէր ունեցել առանց մանդատի խնդիր լուծելու։ Սրանից հետո նա ինչ-որ արել է Արթուր Դանիելյանի հետ, ըստ էության, ունի մեկ գնահատական, այո, եթե չլիներ այդ մանդատը, Ալեն Սիմոնյանի տղամարդկությունը մաքսիմում կլիներ այն աստիճանի, ինչ մենք տեսանք երեկ Ազգային ժողովում»։

Ըստ Սամսոնյանի՝ Արթուր Դանիելյանն, ամենայն հավանականությամբ, քթի կոտրվածք է ստացել կա, բայց վիրահատության կարիք չկա։