Չինաստանի Սիչուան նահանգի Մյանյան քաղաքի բնակչուհին, որի անունը չի նշվում, ապրիլի 22-ին դիմել է չինական ավանդական բժշկության կլինիկա՝ բողոքելով ականջի ուժեղ ցավից, հաղորդում է Nat- geo-ն:
Բժիշկ Լյու Ցզյուն ուսումնասիրել է կնոջ ականջը եւ այնտեղ սարդոստայն հայտնաբերել: Ավելի մանրամասն ուսումնասիրության արդյունքում ականջի մեջ կենդանի սարդ է հայտնաբերվել: Բժիշկը ականջի կաթիլներով անշարժացրել է սարդին, ապա պինցետով դուրս քաշել:
Այդ գործընթացի ժամանակ արված կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է սարդը հայտնվում կնոջ ականջի միջի սարդոստայնից: Տեսանյութը լայնորեն տարածվել է չինական սոցիալական ցանցերում:
«Բարեբախտաբար, սարդը փոքր է եղել եւ չի վնասել թմբկաթաղանթը, հակառակ դեպքում կինը կարող էր կորցնել լսողությունը»,-նշել է բժիշկը:
Կնոջ ականջը չի տուժել: Նա պատմել է, որ հնարավոր է սարդը ականջում է հայտնվել մեկ շաբաթ առաջ, երբ ինքն աշխատել է խաղողի այգիներում:











