Կատուների համար հատուկ երաժշտությունը, որը հիմնված է այդ կենդանիների կողմից արձակվող ձայների վրա, օգնում է նվազեցնել այն սթրեսը, որ կենդանիները ապրում են անասնաբույժի ընդունարանում։ Կատուների համար երաժշտության մասին, որը ստեղծել են ամերիկյան գիտնականները, գրում է Planet- today-ը՝ հղում կատարելով Journal of Feline Medicine and Surgery-ին։
Գիտնականները կատարել են փորձ, որի ընթացքում երաժշտություն են միացրել ավելի քան երկու տասնյակ կատուների համար։ Բացի հատուկ կատվային երաժշտությունից, կենդանիների համար միացրել են սովորական դասական կոմպոզիցիաներ։ Փորձի նպատակն է հասկանալ, թե կարող է արդյոք հատուկ երաժշտությունը նվազեցնել այն սթրեսը, որ կենդանիներն ապրում են անասնաբույժին այցելելիս։
Փորձը ցույց է տվել, որ կատուների համար երաժշտությունը իսկապես կարող է հանգստացնել կենդանիներին։ «Երաժշտության հիմքում ձայներ են, որոնք արձակում են իրենք՝ կատուները։ Գումարած՝ օգտագործվել են հաճախականությունների «կատվային» միջակայքի հաճախականություններ, որոնք մոտավորապես երկու օկտավայով ավելի բարձր են նրանից, որին սովորել ենք մենք՝ մարդիկ, նշում են գիտնականները՝ հավելելով, որ կատուների համար երաժշտությունը պետք է թեսթավորել մեծ թվով կենդանիների վրա։











