Նման գնահատականները մերկապարանոց հայտարարություններ են, եթե դրանք հիմքում կոնկրետ բան չկա: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների պնդումներին, որ ինքը նախկին իշխանությունների վերջին փրկօղակն է:

«Վերցրեք ցանկացած որոշում, որ այս ընթացքում կայացվել է, տվեք միջազգային փորձագետներին, երկրի լավագույն սահմանադրագետներին, թող ասեն, որ այս կամ այն հարցում նման ուղղորդում ենք տեսնում; Մենք տեսնում ենք, որ այս որոումը կարող էր կայացվել կամ այն որոշումը:

Այդ քաղաքական գնահատականները, քաղաքական իշխանությունները կգան ու կգնան, բայց այդ որոշումները մնալու են: Այդ որոշումների տակ, որ ես ստորագրել եմ, հպարտությամբ այսօր էլ կստորագրեմ, երբեք  դրանց համար չեմ ամաչի: Եթե կտեսնեք այդտեղ քաղաքական ուղղորդում, ապա ասեք՝ այ սա սա էր»,-ասաց նա: