Գյումրիում ուժեղ անձրեւներից կրկին հեղեղվել են քաղաքի փողոցները:

Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութեր են հրապարակում Գյումրիում հեղեղված փողոցներից, որնոցում երեւում են, թե ինչպես են դժվարությամբ  տեղաշարժվում մեքենաները:

Բնապահպան Լեւոն Գալստյանն էլ տեսանյութով է կիսվել եւ գրել. «Գյումրին այսօր էլի Վենետիկ է դառել»:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ուժեղ անձեւ եւ կարկուտ էր եկել Գյումրիում` հեղեղելով  փողոցները եւ նույնիսկ տները: Ջրի տակ մնացած մեքենաներին դուրս էին բերել հատուկ տեխնիկայով: