Ռուսաստանաբնակ հայերը այսօր՝ օգոստոսի 20-ին, կրկին Կառավարության շենքի դիմաց են: Նրանք պահանջում են բացել սահմանները, որ կարողանան մեկնել իրենց ընտանիքների մոտ, շարունակեն իրենց աշխատանքն այնտեղ, քանի որ Հայաստանում աշխատանք և ապրուստ վաստակելու հնարավորություն չունեն:
Արտագնա աշխատանքի մեկնել ցանկացող ռուսաստանաբնակ հայերը բողոքում են փակ սահմանների դեմ, նրանք արդեն երկար ժամանակ է՝ պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի խնդրին վերջնական լուծում տրվի և նրանք կարողանան մեկնել իրենց ընտանիքների մոտ:











