Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիները լսել են, որ ամսի 1-ից սահմանները բացվելու են, բայց թերահավատորեն են մոտենում։
Կառավարության շենքի դիմաց այսօր՝ օգոստոսի 20–ին, բողոքի ցույցին մասնակցող մի կին ասաց՝ ՌԴ-ում անչափահաս երեխա ունի, պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իջնի իրենց մոտ։
«Մենք անհարմար ենք զգում Ռուսաստանին դիմենք, որ գնանք, դա ազգային հարց է, բայց ինքը չի հասկանում։ Մենք չենք դիմում Վլադիմիր Պուտինին՝ իմ անչափահաս երեխան այդտեղ է, ինձ տար. որտեղի՞ց տանի, հայրենիքի՞ց, ես դավաճան չեմ իր նման։ Երեխաս ասում է՝ մամ, ինչո՞ւչ ես դիմում պրեզիդենտին, չեմ դիմելու, ինչքան էլ մնամ, չեմ դիմելու, որովհետև ես հայ եմ, իր նման չեմ։ Ինքը պետք է իջնի վերևից»,- լրագրողների հետ զրույցում վրդովված ասաց կինը, ապա հավելեց.
«Իրեն ձայն ենք տվել հենց այս հրապարակում, ճանապարհ էինք փակում, իսկ հիմա ինքը չի ուզում իջնի»։











