Թաուերի կամուրջը վնասվել է բացվելու ժամանակ ավելի քան մեկ ժամով․ հարյուրավոր մարդիկ եւ ավտոմեքենաներ մնացել են Լոնդոնի կենտրոնում, հաղորդում է BBC-ն։

Կամուրջը կոտրվել է, երբ բացվել է Թեմզա գետով անցնող նավը թողնելու նպատակով։

Կամուրջի երկու կողմերում ձեւավորվել են մեքենաների եւ մարդկանց հսկայական խցանումներ։

Ոստիկանությունում հայտնել են, որ կամուրջը վերանորոգելու համար հրավիրել են ինժեներներին։ Ավելի ուշ կամուրջը դարձել է հասանելի հետիոտների համար, սակայն ավտոմեքենաներին խորհուրդ են տվել ընտրել այլ երթուղի։