3-4 տարի է, ինչ Արտավան գյուղում ձեւավորվել է հյուրընկալության ոլորտը եւ այն դարձել է արկածային տուրիզմի սիրահարների համար սիրելի վայր:
Քեմփինգ, ջիփինգ, ձիարշավ եւ պարզապես զբոսանք. արկածային տուրիզմի սիարահարներն Արտավանում չեն ձանձրանա:
Արտավանը հյուրեր է ընդունում աշխարհի զանազան ծայրերից:
Գյուղում արդեն 3 ընտանիք տան մի անկյունը հյուրատուն է դարձրել, օրվա ճաշից էլ հյուրերին են բաժին հանում:











