Օգոստոսի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ «Շահումյան-2» գերեզմանատան մոտ «Օպել» մակնիշի մի մեքենայից գողություն է կատարվել:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր:

Պարզվեց, որ հաղորդումից րոպեներ առաջ կոտրել են գերեզմանատան մոտ կայանված «Օպել» մակնիշի մեքենայի պատուհանը, գողացել երեք բջջային հեռախոս` վարորդին եւ ուղեւորին պատճառելով ընդհանուր 430. 000 դրամի նյութական վնաս:

Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Հասրաթյան փողոցի 41-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 21-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: