ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այս պահին ընթանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում երեք հարց է:

Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։

Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի եւ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։

Նշենք, որ լրագրողներին թույլ չեն տվել ներս մտնել եւ լուսաբանել նիստը:

ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Վարագ Սիսեռյանը և Ժաննա Անդրեասյանը դեմ են, որ լրագրողներին ներս թողնեն»: