Ալեն Սիմոնյանը շաբաթներ առաջ ԱԺ փոխխոսնակին, մեղմ ասած, ոչ վայել արտահայտություն է արել՝ խախտելով էթիկայի բոլոր կանոնները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի  համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Նշվածի վերաբերյալ Լարիսա Մինասյանը դիմում է ուղարկել Արարատ Միրզոյանին՝ խնդրելով ստեղծել էթիկայի հանձնաժողով (Սիմոնյանի արարքին գնահատական տալու համար):

Անցել է ավելի քան 10 օր, բայց Ազգային ժողովից խաբար չկա... Ինչու՞.

1. Արարատ Միրզոյանը կիսում է Ալեն Սիմոնյանի կարծիքը ու համարում, որ օրենսդիր մարմնի պաշտոնյան կարող է իրեն այդպես պահել:

2. Արարատ Միրզոյանը ամեն կերպ պաշտպանելու է իր կուսակից Ալեն Սիմոնյանին՝ անկախ վերջինիս ճիշտ/սխալ լինելուց:

3. Արարատ Միրզոյանը վախենում է բացահայտ դուրս գալ Ալեն Սիմոնյանի դեմ:

4. Առաջարկեք ձեր տարբերակը:

Հ.Գ. Մի տեսակ «ու՞մ շունն է» արտահայտությունը էս իշխանության վրա չի գալիս:

Ավելի ուշ Դանիել Իոաննիսյանը գրառումը խմբագրել է եւ հավելել.

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մինասյանի դիմումը ԱԺ է մուտքագրվել ամսի 21-ին (ուրբաթ օրը): Դեռեւս ողջամիտ ժամանակ կա ֆորմալ արձագանքի համար:

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին, որւմ ասել էր. «Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։

Դրանից հետո «Բաց հասարակության հիմնադրամի», որը հայտնի է որպես «Սորոսի գրասենյակ» ղեկավար Լարիսա Մինասյանը դիմում է ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ։

Ալեն Սիմոնյանը շաբաթներ առաջ ԱԺ փոխխոսնակին, մեղմ ասած, ոչ վայել արտահայտություն է արել՝ խախտելով էթիկայի բոլոր...

Опубликовано Daniel Ioannisyan Вторник, 25 августа 2020 г.