Օգոստոսի 21-ին ոստիկանության Վաղաշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցի բջջային հեռախոսների եւ լազերային սկավառակների խանութից բջջային հեռախոս են գողացել:

Գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկվեցին: Եվ քրեական հետախույզների հետեւողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց գողությունը բացահայտվեց:

Տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Էջմիածնի Զորավար Անդրանիկի փողոցի 42-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 22-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր: