ՌԴ մեկնելու պահանջով հանդես եկող քաղաքացիները մտան ՔՊ գրասենյակի շենք՝ հասկանալու՝ երբ կավարտվի «Իմ քայլը» խմբակցության նիստը։

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին ասաց, որ իրենց հստակ չասացին, թե երբ է ավարտվելու նիստը. «Արհամարհական վերաբերմունք է ժողովրդի նկատմամբ։ Իրենք լավ էլ գիտեն, թե երբ է ավարտվելու, սակայն մեզ հստակ չեն ասում»։

Այնուհետեւ ակցիայի մասնակիցներին ասացին, որ առանց ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցության պատգամավորները պատրաստ են իրենց լսել։