Ադրբեջանի զինված ուժերն այսօր որեւէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել իրականացնել՝ կորուստներ կրելով հետ են շպրտվել։  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Դա նաեւ այն պատճառով, որ թուրքական զինված ուժերի ամենագործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել էր մեր հակաօդային եւ այլ ստորաբաժանումների գործողությունների շնորհիվ»,- ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ մեր զորքի մարտական ոգին չափազանց բարձր է. «Մանավանդ ժամկետային զինծառայողների, երիտասարդ սպաների, լեյտենանտների, ավագ լեյտենանտների, կապիտանների. ուղղակի աչքերը փայլում են իրենց ցուցաբերած քաջությունից»։