Վիրավոր սպան կրակ է վարել հակառակորդի կրակի տակ, մարտի դաշտից դուրս չի եկել մինչեւ մարտկոցների ոչնչացումը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ պատմեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր ծանոթացել եմ մի սպա հրետանավորի հետ, ում հերոսությանը մենք դեռ կանդրադառնանք։ Նա վիրավորած կրակ է վարել հակառակորդի ինտենսիվ կրակի տակ եւ մինչեւ վերջին արկը, մինչեւ չի հասել դիմացի մարտկոցների ոչնչացմանը՝ մարտի դաշտից դուրս չի եկել»,- պատմեց Արծրուն Հովհաննիսյանը։











