Արցախի պաշտպանության բանակը հերթական տեսանյութն է տարածել, որտեղ արդեն կամավորականներն են։
«Էստեղ ենք մեր զինվորների կողքին կանգնելու, իրենց դուխ տալու համար, ոգեշնչելու համար։ Ամեն ինչով իրենց կողքին կանգնած ենք։
Որպես մահապարտ ջոկատի անդամ ասում եմ, որ մենք ոչ մի տիպի խնդիր չունենք թե դիրքերում, թե սպայական կազմի հետ։ Մեր եկած երեխաների կողքին ենք միշտ լինելու»-ասում են կամավորականները։
«Մենք մեր կիսատ գործը երբեք մեր երեխեքին չենք թողնի։ Մեզնով պետք է վերջանա էս պատերազմը։ Մենք ենք սկսել 1990-ականներին, մենք էլ պետք է վերջացնենք։ Մենք միշտ մեր զինվորի կողքին ենք լինելու, մեռնեմ ես իրանց կյանքին, իրենց թասիբին, հայրենասիրությանը։ Պետք պիտի հաղթենք այս պատերազմը անպայման։ Սա վերջին պատերազմն է, որ պետք է հասնենք մինչեւ Բաքու։ Մենք պարտավոր ենք, սա պարտականություն է։ Մենք սենց ենք ծնվել»,-ասաց կամավորականներից մեկը։
«Մենք չենք թողնի որ մեր մայրերի աչքերին արցունք լինի, կստիպենք թշնամուն, որ իրենց մայրերի աչքերին արցունք լինի։ Իրանք շատ բան են ուզում, բայց տվող պետք ա լինի»։











