Այն հայտարարությունները, թե հեռախոսահամարները չեն պատասխանում, մասնավորապես 114 թեժ գիծը՝ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Չի համապատասպանում իրականությանը նաև այն հայտարարությունները, թե մարդիկ դրսում են մնացել։ Երեկ անձամբ մի քանի նման հայտարարության հետքերով գնացել եմ, ու պարզել ենք, որ մարդիկ կացարան ունեն, բայց ավելի լավն են ուզում։ Ցավոք, ՀՀ-ի հնարավորությունները սահմանափակ են բոլորին իրենց կարիքներին և ցանկություններին համապատասխան կացարններ տրամադրելու համար։ Մենք առաջին հերթին պետք է լուծենք քաղաքացիների տանիք ունենալու, սնունդով, հագուստով  ապահովելու հարցը, այս հարցը մենք լուծում ենք և հիմա մենք կացարանի ու տեղի խնդիր չունենք։ Բացառված է, որ մեր հայրենակիցը՝ Արցախի քաղաքացին գիշերի դրսում»,- ասաց նախարարը։

 Թե քանի՞ ընտանիքի է նախարարությունը տեղավորել, Զարուհի Բաթոյանը չնշեց՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ այս իրավիճակում։ Արցախից Հայաստանում ապաստանած քաղաքացիներին, ըստ նախարարի՝ օգնություն տրամադրվում է ոչ միայն պետական գերատեսչության կողմից, այլև անհատ ձեռներեցների կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։