Սպիտակ տան մոտ ոստիկանները բախվել են Black Lives Matter (BLM, «Սեւամորթների կյանքերը կարեւոր են») շարժման բողոքող ներկայացուցիչների հետ, հայտնում է The Sun-ը։
Բախումները սկսվել են Վաշինգտոնում Black Lives Matter Plaza-ի վրա գտնվող տեղամասերը փակելուց կարճ ժամանակ առաջ, որը գտնվում է ուղիղ Սպիտակ տան դիմաց։ Արդյունքում ձերբակալվել է մեկ մարդ։
Twitter-ի Brendan Gutenschwager օգտատիրոջ հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես են նեոնային դիմակներով մարդիկ սկսում ծեծել մի երիտասարդի, որը նրանց հետ ինչ-որ բան էր քննարկում։ Նշվում է, որ հիշատակված ծեծկռտուքը նույնպես տեղի է ունեցել Black Lives Matter Plaza-ում։











