Խափանման միջոց կալանքը փոխելու պարագայում կալանավորները կարող են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նախարարությունում չի քննարկվում կալանավորներին առաջնագիծ ուղարկելու հարցը, եթե վերջիններս նման ցանկություն հայտնեն:

«Դա ավելի շատ գլխավոր դատախազության տիրույթում է, որովհետեւ կալանքի փոփոխության միջնորդություն պետք է լինի, դատարանում քննվի: Մենք այդ առումով հստակ տեղեկություններ չունենք, բայց որոշակի պրոցեսներ կան»,-ասաց նա:

Ճշտող հարցին, թե ինչպիսին է արդարադատության նխարարության վերաբերմունքն այս հարցում, Բադասյանը պատասխանեց. «Մենք կողմ ենք ցանկացած անձի ազնիվ մղմանը, եթե դա արդյունավետ կլինի հայրենիքի պաշտպանությանը: Ցանկացած անձի դեպքում կողմ ենք բնականաբար»: