Մենք այդ նախագիծը դեռ չենք ստացել և չենք քննարկելի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադառնալով նրան, որ իշխող ուժը ռազմական դրության կանոնների խախտումները քրեականացնող օրինագիծ է պատրաստվում բերել օրակարգ:

Տոնոյանը նկատեց, որ կարող է ներկայացնել միայն իր անձնական կարծիքը. «Ինձ համար բացարձակ անընդունելի է խոսքի ազատությունը սահմանափակող ցանկացած դրսեւորում, կարծում եմ, որ թե՛ լրատվամիջոցները, թե՛ քաղաքացիները ունեն բավական չափով պետականամետ գիտակցություն, որ ռազմական դրության պայմաններում հանդես չգան այնպիսի գործողություններով կամ գործիքակազմով, որը կարող է վնասել պետությանը: Սա իմ անձնական դիրքորոշումն է, մենք խմբակցությունում օրինագծի հետ կապված հարց դեռ չենք քննարկել»,- ասաց նա: