Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր այսօրվա տեսաուղերձում մանրամասնել է, թե ինչու է օրեր առաջ հանդիպել ու շնորհակալություն հայտնել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին:

«Ես շնորհակալություն էի հայտնել գեներալ Լեւոն Մնացականյանին, գիտե՞ք ինչի համար: Որ մի քանի օր այդ ամբողջ մի քանի կմ հատվածում  համարյա զորք չունեինք, ում բերում էինք, փախչում էին: Ինքն էր կառավարում այդ ամբողջ բնագիծը:

Իր հմտության շնորհիվ, օգտագործելով մեր բանակի հրետանին, կարողացել է ոչ միայն հետ մղել հակառակորդին, այլ նաեւ այնպիսի տպավորություն ստեղծել, որ այդ ամբողջ երկայնքով ունենք զորք»,-ասաց նա: