Տեղի ունեցավ ձերբակալման իրավաչափության քննարկումը, մեր խոսքով հանդես եկանք, խոսեց նաեւ Գեղամ Մանուկյանը եւ 00։00-ին կհրապարակվի որոշումը: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրի մոտ ասաց փաստաբան Գարիկ Սահակյանը:
Փաստաբանը դրական ակնկալիքներ ունի` հաշվի առնելով իրենց ելույթները, ինչպես նաեւ մեղադրող կողմի դիրքորոշումը եւ դատարանի հարցադրումները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո ձերբակալվել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը։











