Սրանք մեր կովերն են, եկել ենք՝ հավաքենք, երբ թուրքը հարձակվել է՝ մեր երեխաները թողել, փախել են, հիմա հավաքում ենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է շուշեցի անասնապահ Սիմոն Առուստամյանը, որը հիմա բերդաքաղաքի մատույցներում որոնում է իր կովերը։
«80 կով է եղել, այժմ գտել ենք 30-ը, մնացածը նրանց մոտ է, բայց կան նաեւ, որ արկերի հարվածներից են սատկել։ Մեր տունը մնացել է թուրքերին։ Միայն մեր տունը չի, որ մնացել է։ Այնտեղ մնացել են նաեւ բնակիչներ, ով կարողացել է՝ փախել է, ով չէ՝ մնացել է այնտեղ, տներում։ Եղբայրս էլ է կորել Շուշիում, չենք գտնում, 31 տարեկան է։ Կինս, երկու երեխաս Երեւանում են, եթե պետությունը ոչ մի բանով չօգնի՝ դառնալու ենք բոմժ։ Բայց դեռ հույս ունենք», ասել է Սիմոն Առուստամյանը։











