Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսել Երեւանում։ Մոլդովական-Թոթովենց խաչմերուկն այս պահին փակ է, ոստիկանները փորձում են բացել փողոցը եւ երթեւեկությունը վերականգնել։

Ակցիայի մասնակիցները դավաճանություն են համարում նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած փաստաթուղթը։

«Դավաճանը մեր երկրում տեղ չունի»,- սասւոմ են ակցիայի մասնակիցները։