Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել Իշխան Սաղաթելյանին. նրա նկատմամբ բռնություն կիրառվեց:

Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով հայտարարեց. «Ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն, ցուցարարներին չճնշեք»:

Ոստիկաններն սկսեցից ակցիայի մասնակիցներին բերման ենթարկել: Քաշքշոցի հետեւանքով քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ:

Նշենք, որ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում Երեւանի տարբեր հատվածներում: Նրանք «արժանապատվության երթով» շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ վանկարկելով «Նիկոլ դավաճան»:

Ակցիայի բազմաթիվ մասնակիցների ոստիկանները բերման են ենթարկել: