Գյումրեցիները մեքենաներով փակել էին Հաղթանակի փողոցը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանների միջամտությամբ փողոցը բացվեց։
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ինքն այնքան է պայքարելու, մինչեւ վարչապետը հեռանա։
«Նիկոլ Փաշինյանը, որը երկիրը բերել է կապիտուլյացիայի, չի կարող երկիրը բերել միասնականության, ներդաշնակության ու չի կարող երկրում ծառացած հարցերին լուծում տալ։ Նա րոպե առաջ պետք է հեռանա»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Գյումրեցիները փակեցին նաեւ քաղաքի Պուշկին–Շահումյան խաչմերուկը, սակայն ոստիկանները բացեցին այն եւ հսկում էին, որ մայթերին հավաքված քաղաքացիները նորից այն չփակեն:
Նշենք, որ այսօր Գյումրիի տարբեր փողոցներում Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են ընթանում։











