Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցակցրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«2018 թվականից հետո մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականության:

Մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության եւ աջակցության ոլորտում պետք է լինեն մաքսիմալ արժանապատիվ, մաքսիմալ որակյալ եւ մաքսիմալ արդյունավետ»,– գրել է նա: