Դա երկարատեւ գործընթաց է, որպեսզի կարողանանք հասնել այդ ճանապարհների անվտանգությանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը պատրա՞ստ է իր ընտանիքով Նախիջեւանի տարածքով գնալ Իրան կամ Ռուսաստան, եթե ճանապարհներն ապաշրջափակվեն:
«Հնարավոր չէ ասել, որ հունիսի 1-ին ճանապարհները բացվել են եւ ես պատրաստ եմ կամ պատրաստ չեմ գնալ այդ ճանապարհով: Պետք է հասնել նրան, որ մեր քաղաքացիները իմանան, որ այդ ճանապարհներն անվտանգ են եւ երթեւեկեն այդ ճանապարհներով»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ինքը եւս ԱԺ փոխխոսնակ Լենա ազարյանի պես հետադիմություն է համարում միտքը, որ պետք է հզորանանք եւ հետ բերենք կորցրած տարածքները, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Ես մի բանում եմ վստահ, որ ինչպիսի ռազմավարություն էլ որդեգրենք, այնուամենայնիվ պետք է զինվենք, պետք է հարստանանք, լինենք հարուստ պետություն՝ անկախ նրանից գնում ենք խաղաղության, թե պատերազմի: Ցանկացած դեպքում պետք է ունենանք հզոր բանակ եւ հարուստ պետություն»:











