Մինչեւ 150 մարդ ենթադրվում է, որ զոհվել է, երբ Հիմալայներում սառցաբեկորը պոկվել եւ մխրճվել է ամբարտակի մեջ կիրակի առավոտյան, հաղորդում է Reuters-ը:

Ջրհեղեղի հետեւանքով սկսվել է մոտակա գյուղերի բնակչության տարհանումը:

«Հստակ թիվը դեռ չի հաստատվել, սակայն 100-150 մարդ հարարվում է զոհված»,- Reuters-ին հայտնել են Ուտարակխանդ հնդկական նահանգի վարչակազմից:

Ականատեսն ասել է, որ տեսել է փոշուց, քարերից եւ ջրից կազմված պատ, երբ ձնահյուսն ընկել է ներքեւ գետի ուղղությամբ:

Տեղի բնակիչները մտահոգվում են, որ զոհվել են մարդիկ, որոնք աշխատել են մոտակայքում գտնվող հիդրոէներգետիկ նախագծի շուրջ, ինչպես նաեւ գյուղացիներն ու հովիվներ, որոնք գտնվել են գետի մոտակայքում: