Ազգային ժողովի նիստում կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամ է: Կառավարության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդարանում են:

Հիշեցնենք, որ խորհրդարանի հերթական քառօրյայի ժամանակ չորեքշաբթի օրվա նիստերից վերջինը նվիրվում է կառավարության հետ հարցուպատասխանին:

Հաշվի առնելով երկրում առկա լարված ներքաղաքական մթնոլորտը, հարցերի մեծ մասը նվիրված կլինի հենց դրան:

Նշենք, որ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է 19 հարց: