Պաշտոնական այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 16-ին, տիկնոջ հետ այցելել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցի։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախագահին դիմավորել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը։

Արմեն Սարգսյանը ծաղիկեր է խոնարհել Սայաթ-Նովայի և Գևորգ Բաշինջաղյանի շիրիմներին։

Նշենք, որ նախագահն այստեղ հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ ։