Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ հրաման տալու դեպքում զինվորականները դուրս կգան փողոց եւ կվերականգնեն կարգուկանոնը, ինչը նոր հարցեր է առաջացրել զինված ուժերի քաղաքականացման վերաբերյալ, հայտնում է Reuters-ը:
Բոլսոնարուն ասել է, որ չի մանրամասնի, թե ինչ է պատրաստվում է անել` նշելով, որ «եթե մենք խնդիրներ ունենանք, ապա պլան ունենք ... մեր զինվորականները մի օր կարող են դուրս գալ փողոց»:
Նախագահի վրա ճնշումն ուժեղացավ, երբ Բրազիլիայում կորոնավիրուսային համավարակը դուրս է եկել վերահսկողությունից: Նա լայն քննադատության է բախվել, քանի որ չկարողացավ հաղթահարել վարակի բռնկումը Բրազիլիայում, որն աշխարհում երկրորդն է կորոնավիրուսից զոհերի թվով:
Անցյալ ամիս Բոլսոնարուն փոխել էր բոլոր երեք ռազմական հրամանատարներին աբինետում վերադասավորումների շրջանակներում, ինչը ցնցել էր ավագ սպաներին:
2018-ին իր ընտրություններում տարած հաղթանակից հետո Բոլսոնարուն անհիմն մեղադրանքներ էր ներկայացրել Բրազիլիայում ընտրակեղծիքների մասին, որոնք, ըստ քննադատների, կարող են հիմք ստեղծել գալիք ընտրությունները վիճարկելու համար:





























