Ամերիկացի սենատոր Ջոն Քենեդին համեմատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհրդային առաջնորդ Վլադիմիր Լենինի հետ՝ կոշտ քննադատության ենթարկելով երկրի ղեկավարի քաղաքականությունը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Քենեդին հայտարարել է, որ հիասթափվել է Բայդենի քաղաքականության մեջ, եւ նախագահի բազմաթիվ գործողություններ թելադրված են «Ամերիկայի նկատմամբ ատելությամբ»: «Ես գիտեի, որ նախագահ Բայդենը կլինի ավելի ձախակողմյան, սակայն ես չէի կարող կարծել, որ նա կունենա Լենինից ավելի ձախակողմյան հայացքներ»,- ասել է Քենեդին՝ հավելելով, որ Բայդենը պետք է «խելքի գա», հակառակ դեպքում ամերիկացիների կյանքը կվերածվի «դժոխքի իմիտացիայի»:
Սենատորը հիշեցրել է, որ Բայդենի բազմաթիվ կուսակցական գործընկերներ ներկայանում են ոստիկաններին ֆինանսավորումից զրկելու օգտին աֆրոամերիկացիների սպանությունների միջադեպերից հետո: Քենեդին, իր հերթին, ընդգծել է, որ իրավապահները, որոնց շրջանում կան նաեւ սեւամորթ աշխատակիցներ, «ինչ-որ մեկին վնասելու» նպատակով չեն աշխատանքում ամեն օր:





























