Իսպանիայի տուրիզմի նախարար Ռեյես Մարոտոն փոստով արյունոտ դանակ է ստացել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեռ հայտնի չէ, թե արդյոք դանակի վրա իսկապես արյան հետքեր են եղել, թե ներկ է եղել:

Անցած շաբաթ սպառնալիքներով նամակներ են փոստով ստացել ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե Մարլասկան, Unidas Podemos  ձախական կուսակցության առաջնորդ Պաբլո Իգլեսիասը եւ Guardia  քաղաքացիական ոստիկանության ղեկավար Մարիա Գամեզը: