Սոլարոնը Հայաստանում արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունն է։ Տարիների փորձի և ձեռքբերումների արդյունքում  ընկերությանն հաճախ դիմում են գործընկերները՝ Չինաստանից Հայաստան ներկրված արևային վահանակների թեստավորման նպատակով:

Ընդառաջելով գործընկերներին՝ Սոլարոն ընկերությունն ներկրողի ներկայությամբ թեստավորել է չինական շատ հայտնի արտադրողների վահանակներ․ թեստավորման արդյունքում չի հայտաբերվել ոչ մի թերություն:

Վերջին ժամանակներում հայկական շուկայում չափազանց մատչելի վահանակների առկայությամբ պայմանավորված՝ լինելով արևային վահանակների արտադրող և վահանակների բոլոր բաղադրամասերի արժեքներին լավ տիրապետող ընկերություն, Սոլարոնն սկսեց ուսունասիրել՝ ինչով է պայմանավորված վահանակի ցածր արժեքը։

Հերթական անգամ թեստավորելով հայկական շուկայից ձեռքբերված վահանակը՝ պարզեց, որ վահանակը, որի վրա հստակ գրված էր 415 Վտ, տվեց ընդամենը 399 Վտ հզորություն: Սոլարոնն նույնպես արտադրում է այդպիսի վահանակներ և մակնշում վերջիններս, որպես 395 Վտ (նկատի ունենալով 5 Վտ տեսակավորումը)։ Նշենք, որ ընկերությունն իրականացնում է թեստավորումը A+A+A+ արևային սիմուլյատորի միջոցով, որն ունի ճառագայթման միատարրության ճշտգրտության և ժամանակային անկայունության մինչև 1% շեղում։

Թեստավորման համակարգի ճշտգրտման համար օգտագործվող ոսկե էտալոն վահանակը թեստավորված և հավաստագրված է աշխարհահռչակ լավագույն գերմանական Ֆրանհոֆեր լաբորատորիայի կողմից: Ի վերջո, թեստավորման արդյունքում հասկանալի դարձավ, որ 395 Վտ վահանակը, որպես 415 Վտ վաճառելիս, կարելի է ստանալ բավականին գրավիչ գին: Բոլոր կասկածները փարատելու նպատակով՝ հաճախորդի ներկայությամբ մի քանի անգամ նույն պայմաններում թեստավորվել են և՛ ներկրված, և՛ Սոլարոնի կողմից արտադրված վահանակները։

Սոլարոն ընկերության նպատակն է խելամիտ գնով հաճախորդին առաջարկել համապատասխան հզորության որակյալ ու անխափան աշխատանք ապահովող արևային կայաններ։