Երեկ Էրդողանի կուսակցության փոխնախագահը հայտարարեց մի շարք թուրքական նախապայմանների մասին. ակնհայտ է, որ այդ նախապայմաններըկմ բավարարվել են կամ բավարարման փուլում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այս կառավարության ծրագիրը կեղծիքների կույտ է, այդ կեղծիքների մեջ, օրինակ, գրված էր, որ Արցախի հարցը լուծված չէ եւ պետք է լուծվի հիմնարար սկզբունքների հիման վրա, այնինչ այդ սրիկան այս վերջին ասուլիսին, նաեւ դրանից առաջ հետեւողականորեն հրաժարվում է Արցախի հարցից, մեր բոլոր դիվանագիտական կռվաններից: Այս իրավիճակում Թուրքիայի հետ հարաբերությունները մեր արժանապատվության հաշվին են լինելու: Ես զարմանում եմ մեր սփյուռքահայ հայրենակիցների վրա, որոնց ազգային ինքնության մի մասը կառուցված է Ցեղասպանության միջազգային ճանաչման վրա: Ծախում են ձեր նախնիների հիշատակը: Արդյոք Սփյուռքը կհանդուրժի Ցեղասպանության վաճառքը, ես հուսով եմ՝ ոչ»,-հայտարարեց Աշոտյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ 2022 թվականը մեր վերջին շանսն է լինելու պետականություն փրկելու, աշխարհի քարտեզի վրա որպես հայ դիրքավորվելու: