Մենք հուսով ենք, որ համավարակով պայմանավորված որեւէ նոր սահմանափակում չի լինի կրթական համակարգում, որովհետեւ ցանկացած սահմանափակում ուսումնական գործընթացում մեծ սթրեսներ են, տեմպից ընկնել է թե դպրոցներում, թե բուհերում. դրանից մեր կրթության որակը տուժում է: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, կառվարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերում կրթական համակարգի խնդիրներին, Դումանյանն ասաց. «Անկախ կրակոցներից, անկախ լարվածությունից, սահմանամերձ բնակավայրերում եւ ընդհանրապես հանրակրթությունում մենք որոշ տեղերում ունենք լրջագույն խնդիրներ: Ունեցել ենք, հիմա էլ ունենք, բայց բնույթը փոխվել է: Այսօրվա համակարգը լիովին թույլ է տալիս, որպեսզի այն դպրոցներում, որտեղ ուսուցիչներ չկան, որտեղ տարբեր պատճառներով կոմպլեկտավորված դասարաններ չկան, փոքրաքանակ աշակերտական կազմի հետ կապված խնդիրներ, այսօր մենք ունենք հեռավար կրթության համակարգ, եւ լավագույն ուսուցիչների մասնակցությամբ մենք կազմակերպում ենք այդ դասընթացները: Արվում է ա են ինչ, որ այդ բարդ կետերում կրթական գործընթացի չտուժի:
Իհարկե, լավագույն լուծումն այն է, որ լինեն լիարժեք դասրաններ, ուսուցչական լիարժեք կազմ՝ որակյալ ուսուցիչներով, բայց գաղտնիք չէ, որ որոշ տեղերում, սահմանամերձ մարզերում այդ խնդիրները կան: Բայց մենք գտել ենք լուծումը»,-ասաց նախարարը:











