Նիկոլ Փաշինյանի վերջին 4 տարվա հրապարակային հայտարարությունները անմեղսունակի քաղաքական վարք են: Այս մասին NEWS.am-ի TALK TIME-ի տաղավարում նշեց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը:

«Երբ նույն մարդը նույն հարց վերաբերյալ հնչեցնում է տրամագծորեն տարբեր կարծիքներ եւ դա տեսագրվում է: Դրանից հետո ասել, որ նախկիններն են մեղավոր… «Նախկիններն են մեղավոր» թեզը արդեն տաքսու վարորդների մոտ նյարդային կծկումներ է առաջացնում եւ ամենավատ ձեւակերպումների արժանանում: Այդ թեզն արդեն չի աշխատում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այդուհանդերձ գործող իշխնությունը հաղթեց ԱԺ ընտրություններում, Ղեւոնդյանն ասաց. «Ընտրություները եղել են հունիսից, որից հետո իրավիճակ է փոխվել, այդ թվում ատելության գեներացիայի առումով: հունիսից մինչեւ տարեվերջ շոշափելի արտագաղթ ենք ունեցել: Իշխող թիմին ընտրած մարդկանց մեջ բարկությունն ու հիասթափությունը մեծացել է: Գործող վարչապետը դարձել է սուտ, կեղծիք, մանիպուլյացիա բառերի հոմանիշը կենցաղային մակարդակում»: