Հայաստանը իր պատմության առաջին օրվանից անվտանգության խնդիր է ունեցել. սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը գրեթե նույնն է եղել՝ միշտ բարձր է եղել, իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ աչտահերթ նիստում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմությանը:
«Դուքինչ-որ այլընտրանքային նախագիծ ունենք, որը մենք մերժել ենք ու ՏԻՄ օրենք ենք բերե՞լ: Այսինքն, Աստված մի արասցե, եթե պատերազմ է սկսվում, Վանաձորում պետք է ՏԻՄ չլինի՞, կամ որեւէ համայնքում պետք է տեղական ինքնակառավարման մարմին չլինի՞: Բա ենթադրյալ պաշտպանությունը ո՞նց ենք կազմակերպելու»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ընդիմության օրակարգը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ու զուգորդված խոսակցություն Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ. «Կարո՞ղ ա տենց չի: Տենց ա: Ընդդիմադիր թևի գերակշիռ մասի խոսքը ինչ-որ զուգադիպությամբ համընկնում է ադրբեջանական բանակի գործողությունների հետ», - հայտարարեց ԱԺ նախագահը։
Նա հավելեց, որ ընդդիմադիր պատգամավորները, բացի մի քանի հոգուց, օրենսդրական նախաձեռնություն չեն ներկայացնում. «Կարող ա սենյակներն է՞լ պետք չի ձեզ ԱԺ-ում: Կարո՞ղ է, էդ սենյակներն ավելի լավ նպատակի տրամադրենք:
Միշտ էլ, քանի դեռ անվտանգության հարցը լուծված չի, դա լինելու է առաջնային, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է գործի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:











