Իրենց տերմինաբանությամբ ասած՝ ՔՊ-ական պատգամավորները չեն պատկերացնում երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, երթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Նրա գնահատմամբ՝ վերջիններս կտրված են իրականությունից։
«Նրանք չեն պատկերացնում օրենսդիր մարմնի դերն ու տեղը»,-ասաց Վարդեւանյանը։
Վարդեւանյանը հորդորեց ուշադրություն չդարձնել իշխող խմբակցության պատգամավորների ելույթներին։











