Մայիսի 1-ին ոստիկանության Տավուշի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ դանակահարված վիճակում բուժօգնության են տեղափոխվել Նորաշեն գյուղում ապրող 42 և 57 տարեկան երկու տղամարդ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգը ստանալուն պես օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ ժամը 17.15-ի սահմաններում Նորաշեն գյուղից ոչ հեռու գտնվող հուշաղբյուրի մոտ համագյուղացիների միջև վեճ էր ծագել, այդ ընթացքում էլ 43-ամյա մի տղամարդ դանակով խփել ու մարմնական վնասվածքներ էր պատճառել համագյուղացիներին:

Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացավ ոստիկանություն, որտեղից էլ ներկայացվեց քննչական մարմնին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։