«Հայրենական» ոստիկանությունը ձերբակալեց Համբիկ Սասունյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Համբիկը Հանուն Հայրենիքի 40 տարի է նստել։ Ոչինչ, երեք ժամ էլ կդիմանա»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աբովյան փողոցում ընդդիմության երթի ժմանակ ոստիկանները սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել երթի մասնակիցներին: Ակցիայի մասնակիցներից մեկը բղավում էր. «Համբիկ  Սասունյանին տարաք, պատասխան եք տալու»:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյանը  1982 թ. հունվարի 28-ին Լոս Անջելես-ում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց բողոքարկման իրավունքի: Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել բանտից։ 37 տարի ազատազրկումից հետո: