Աշտարակ–Երեւան ճանապարհին պարեկները կանգնեցնում են բեռնատարներն ու ճշտում ուղղությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աբովյանից Երեւան մտնող ճանապարհին եւս ոստիկանության աշխատակիցներ են կանգնած, որոնք թույլ չեն տալիս բեռնատարներին մուտ գործել քաղաք: Ոստիկանության աշխատակիցը նշեց, որ քաղաքում խցանումներ են, խցանումներից խուսափելու համար են իրենց արգելում մուտքը, կամ ուղեկցում են բեռնատարներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ընդդիմությունը բետոնախառնիչներով եւ այլ բեռնատարներով արգելափակել էր Երեւանի կամուրջները:











